Միլան Սկրինյարը անդրադարձել է ՊՍԺ տեղափոխվելու տպավորություններով

ՊՍԺ-ի նորեկ Միլան Սկրինյարը անդրադարձել է ՊՍԺ տեղափոխվելու տպավորություններով։

«Ես ինձ շատ երջանիկ եմ զգում, ուրախ եմ, որ նման ակումբի մաս եմ կազմում: ՊՍԺ-ն աշխարհի լավագույն ակումբներից մեկն է՝ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներով և անհավանական աջակիցներով: Վերջին մի քանի ամիսներն ինձ համար հեշտ չէին, վնասվածք ստացա, մեջքի հետ կապված խնդիրներ ունեի։ Բայց հիմա ամեն ինչ ավելի լավ է, ես ինձ հիանալի եմ զգում։ Երկու հանդիպում եմ անցկացրել Սլովակիայի հավաքականի կազմում, ուստի պատրաստ եմ։

Արդյո՞ք ես առաջին սլովակն եմ ՊՍԺ-ի պատմության մեջ: Այո ես գիտեմ։ Եվ դա հիանալի է: Ես նույնիսկ դեռ չեմ խաղացել, բայց արդեն դարձել եմ ակումբի պատմության մի մասը։ Բայց եթե լուրջ, ապա երբ ստորագրեցի պայմանագիրը, հպարտություն զգացի։ Ես շատ հուզված եմ այս կապակցությամբ, և սա դեռ սկիզբն է:

Հեշտ որոշում էր: Երբ ՊՍԺ-ի նման ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել քեզ հետ, որոշումն արագ է կայացվում: Երբ իմացա, որ հնարավորություն ունեմ այստեղ գալու, շատ ուրախացա։ Ես շատ եմ դիտել ՊՍԺ-ի հանդիպումները, կարծում եմ՝ ՊՍԺ-ի հանդիպումները դիտվում են ամբողջ աշխարհում, բոլորը գիտեն, որ այստեղ հիանալի ֆուտբոլիստներ կան։ Ես գիտեմ, որ սա աշխարհի լավագույն թիմերից մեկն է, և ինձնից ընդամենը մեկ վայրկյան պահանջվեց որոշում կայացնելու համար։ Ես իսկապես անհամբեր սպասում եմ նոր թիմակիցներիս հետ աշխատելուն և ակումբում բոլորի հետ հանդիպմանը»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Ինտերից» է տեղափոխվել ՊՍԺ՝ ազատ գործակալի կարգավիճակով։