Կիլիան Մբապպեն ՊՍԺ-ից գրավոր նկատողություն է ստացել

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ակումբից գրավոր նկատողություն է ստացել՝ ակումբին ուղղված նամակից հետո։ Հարձակվողը փարիզյան ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը՝ ակումբը հուլիսի 3-ին պատասխան նամակ է ուղարկել, որում քննադատել է հարձակվողին։

Հիշեցնենք, որ Մբապպեն ՊՍԺ-ին իր մտադրության մասին տեղեկացրել է հունիսի 13-ին:

Բացի այդ, ակումբը նամակի երեք էջերում թվարկել է այն բոլոր վնասները, որոնք հարձակվողը հասցրել է նամակը հրապարակելով, ինչպես նաև նախատել է ֆուտբոլիստին ոչ անկեղծության համար։