«Յուվենտուսի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան հետաքրքրված է «Վեսթ Հեմով», հայտնում է Ջանլուկա դի Մարցիոն։
Նշվում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստվում են ֆուտբոլիստ գնել 18 միլիոն եվրոյով։ «Յուվենտուսը» նախատեսում է վաճառքից 25 միլիոն վաստակել, հաջորդ շաբաթ կողմերը վճռական բանակցություններ կվարեն։
Հիշեցնենք, որ Զաքարիան նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Չելսիում»:
Պրեմիեր Լիգայի 7 հանդիպումներում շվեյցարացին արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։