Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերը կարծիք է հայտնել «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի «Բավարիա» հնարավոր տեղափոխության մասին։
«Նա պետք է ինքն իրեն հարցնի՝ արդյոք ցանկանում է թեկուզ մեկ տիտղոս նվաճել իր կյանքում և որպես ֆուտբոլիստի կարիերայում: «Բավարիան» դրա համար լավագույն տեղն է:
Եվ իհարկե, որպես ֆուտբոլիստ, նա իր կողքին կունենա շատ լավ թիմ և շատ լավ մարզիչ։ Այսպիսով, շատ բան է խոսում դրա օգտին»,- Շվայնշտայգերի խոսքերն է մեջբերում Goal-ը։