«Սասուոլոյի» կիսապաշտպան Դավիդե Ֆրատտեսին կարիերան կշարունակի «Ինտերում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Ինտերը» վարձակալել է 23-ամյա իտալացուն՝ գնելու պարտավորությամբ։ Ֆուտբոլիստը «Սասուոլոյում» է հանդես գալիս 2017 թվականից։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրել է 76 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: