Վինիսիուս Ժունիորը «Բարսելոնայի» երկրպագու է եղել՝ մինչև «Ռեալ» տեղափոխվելը

Ֆուտբոլային գործակալ Անդրե Կյուրին հայտնել է, որ Վինիսիուս Ժունիորը աջակցում էր «Բարսելոնային» մինչև «Ռեալ» տեղափոխվելը։

«Վինիսուսը «Բարսելոնայի» երկրպագու էր, իսկական երկրպագու: Հիշում եմ, թե ինչպես նա ուրախությունից լաց եղավ հենց այդ հանդիպումից հետո, երբ «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայում 6:1 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին», – Կյուրիի խոսքերն է մեջբերում իսպանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողը մադրիդյան ակումբի շարքերը համալրել է 2018 թվականի ամռանը՝ տեղափոխվելով «Ֆլամենգոյից»։