Պաուլո Դիբալան կարիերան Պրեմիեր Լիգայում շարունակելու երկու տարբերակ ունի

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարիերան Պրեմիեր Լիգայում շարունակելու երկու տարբերակ ունի։

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը՝ արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Թոթենհեմը»։ Հռոմեացիների հետ Դիբալայի պայմանագրում ազատման կետը կազմում է 12 միլիոն եվրո։

Նշենք, որ 29-ամյա հարձակվողի և «Ռոմայի» միջև պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2025 թվականի կեսերը։ Դիբալան թիմին միացել է անցյալ տարի։

Անցած մրցաշրջանում Դիբալան Ա Սերիայում 25 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։