«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Մեյսոն Մաունթը հայտնել է, թե ինչպես է տեսնում իր դերը թիմում:
«Ես միշտ եղել եմ ֆուտբոլիստ, ով փորձում է դրական օրինակ ծառայել: Կարևոր է բաց լինել, խաղադաշտում և հանդերձարանում ցուցադրել առաջնորդական որակներ, և ես կարծում եմ, որ կարող եմ դա անել։ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանությունը բաղկացած է փորձառու ֆուտբոլիստներից, ովքեր մեծ հաջողությունների են հասել:
Ցանկանում եմ սովորել նրանցից, ինչպես նաև իմ որակները բերել թիմի խաղին։ Ես գիտեմ, թե ինչ կարող եմ տալ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Իմ խնդիրը ոչ միայն գոլեր խփելն ու պահեր ստեղծելն է, այլ նաև պաշտպանությունում թիմին օգնելը»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։