Քրիստոֆ Գալտյեն հաջողություն է մաղթել ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին

Քրիստոֆ Գալտյեն ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո շնորհակալություն է հայտնել ակումբին և հաջողություն մաղթել թիմի նոր գլխավոր մարզիչ՝ Լուիս Էնրիկեին։

«ՊՍԺ-ի համար հին էջ է փակվել և բացվել է նորը, և այս պահին ես ուզում եմ շնորհակալություն հայտնել:

Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում իմ ֆուտբոլիստներին, ովքեր հիանալի են եղել պատմական 11-րդ տիտղոսի իրենց ձգտումներում: Շնորհակալություն սպորտի ղեկավարությանը և մարզչական շտաբին աջակցության համար։ Շնորհակալություն նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին անսասան աջակցության համար, հատկապես ամենադժվար ժամանակներում:

Ես անկեղծորեն ցանկանում եմ ՊՍԺ-ին հարուստ և զգացմունքային մրցաշրջան, իսկ Լուիս Էնրիկեին՝ հաջողություն»,- մասնագետի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։