«Չելսին» հայտարարել է թիմի ավագ Սեզար Ասպիլիկուետայի հեռանալու մասին:
33-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 2012 թվականի ամառվանից։ Ընդհանուր առմամբ նա «Չելսիի» կազմում անցկացրել է 508 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 56 գոլային փոխանցման հեղինակ։
2022/23 մրցաշրջանում Ասպիլիկուետան «Չելսիի» կազմում անցկացրել է 32 խաղ և գոլ չի խփել։
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ պաշտպանը երկու տարվա պայմանագիր կկնքի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։