Միլան Շկրինյարը ՊՍԺ տեղափոխվելուց հետո կիսվել է իր մտքերով։
– Ես շատ ուրախ եմ։ Ես շատ լավ եմ զգում։ Ես շատ ուրախ եմ նման ակումբին միանալու համար։ ՊՍԺ-ն աշխարհի լավագույն ակումբներից է, այստեղ խաղում են համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ, թիմն անհավանական երկրպագուներ ունի։
– Ինչո՞ւ ընտրեցիք ՊՍԺ-ն:
– Հեշտ ընտրություն էր: Երբ ՊՍԺ-ի նման ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել քեզ հետ, որոշումն արագ է կայացվում: Շատ ուրախացա, երբ իմացա տեղափոխվելու հնարավորության մասին։ Ես շատ եմ տեսել ՊՍԺ-ի հանդիպումները. Կարծում եմ՝ ամբողջ աշխարհում մարդիկ հետեւում են այս թիմի խաղերին։ Բոլորը գիտեն, թե այստեղ ինչ մեծ ֆուտբոլիստներ են հավաքված։
Գիտեմ, որ սա աշխարհի լավագույն ակումբներից մեկն է։ Որոշելու համար մի վայրկյան պահանջվեց։ Անհամբեր սպասում եմ նոր թիմակիցների հետ աշխատանքին, ցանկանում եմ հանդիպել բոլորի հետ»,- ասել է Շկրինյարը: