ՄԼՍ-ի հաճախելիության նոր ռեկորդ է սահմանվել «Լոս Անջելես Գելեքսի» – «Լոս Անջելես ՖԱ» խաղում, որը տեղի է ունեցել հուլիսի 5-ին Փասադենայի «Ռոուզ Բոուլ» մարզադաշտում, հայտնում է ESPN-ը։ Բոլոր տոմսերը վաճառվել են, իսկ խաղին ներկա է եղել 82110 հանդիսական։ «Լոս Անջելես Գելեքսին» հաղթել է 2-1 հաշվով։ Թիմերը առաջին անգամ հանդիպեցին «Ռոուզ Բոուլում»:
Թիմերի համար այս խաղը 20-րդն էր իրենց պատմության մեջ։ Պարտությունից հետո ՄԼՍ-ի գործող չեմպիոն «Լոս Անջելեսը» Արեւմտյան կոնֆերենցիայում նահանջեց երրորդ տեղ։ «Գելեքսին» զբաղեցնում է նախավերջին՝ 13-րդ տեղը Արեւմուտքում։
ՄԼՍ-ի նախորդ ռեկորդը՝ 74,479, սահմանվել էր «Bank of America» մարզադաշտում՝ 2022 թվականի մարտի 5-ին «Չառլոտ» – «ԼԱ Գելեքսի» խաղում: