Նասեր Ալ-Խելաիֆին շնորհակալություն է հայտնել Լիոնել Մեսսիին

«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին շնորհակալություն է հայտնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիից ակումբի նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին ներկայացնող մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Լիոնել Մեսսիին՝ աշխարհի մեծագույն ֆուտբոլիստին։ Նա մեզ մոտ երկու հրաշալի տարի է անցկացրել։ Մենք չենք մոռանում Սերխիո Ռամոսին»,- մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Մեսսին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռացավ ՊՍԺ-ից և պայմանագիր կնքեց «Ինտեր» Մայամիի հետ:

Նախորդ մրցաշրջանում Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: Անցած մրցաշրջանում արգենտինացին ՊՍԺ-ի հետ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։