Ալեսանդրո Բաստոնին երկարաձգել է պայմանագիրն «Ինտերի» հետ

Պաշտպան Ալեսանդրո Բաստոնին երկարաձգել է պայմանագիրն «Ինտերի» հետ։ Ինչպես հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը, ակումբի և 24-ամյա ֆուտբոլիստի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։

Նշենք, որ Բաստոնը իտալական ակումբում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը 46 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և կատարել 6 գոլային փոխանցում։