«Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։
Չալհանօղլուն «Ինտերում» է հանդես գալիս 2021 թվականի հուլիսից, 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
29-ամյա ֆուտբոլիստի վերջին պայմանագիրը թիմի հետ ուժի մեջ էր մինչև 2024 թվականի հունիսի վերջը։