«Լեսթերի» նախկին պաշտպան Կագլար Սեյունչուն տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո», հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
27-ամյա թուրքը մադրիդցիների հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Այս ամառ նա ավարտեց պայմանագիրը «Լեսթերի» հետ։
Նախորդ մրցաշրջանում Սեյունչուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Նա վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը։