Մադրիդի «Ռեալը» ցանկանում է թիմում պահել կիսապաշտպան Լուկա Մոդրիչին նույնիսկ խորվաթի՝ կարիերան ավարտելուց հետո։ Ֆուտբոլիստը իր որոշումը կկայացնի հաջորդ մրցաշրջանի ավարտին, երբ ավարտվի նրա պայմանագիրը, հայտնում է Sportske-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը արդեն Մոդրիչին նոր դեր է առաջարկել թիմում։ Միաժամանակ Մադրիդի «Ռեալը» թույլ կտա խորվաթին ընտրել, թե ինչ պաշտոն է ցանկանում զբաղեցնել։ Մոդրիչը տարբերակներ ունի՝ փորձելու իրեն որպես երիտասարդների թիմի մարզչի պաշտոնում կամ ստանձնել ակումբի դեսպանի պաշտոնը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոդրիչը մերժել էր Սաուդյան Արաբիայի շահավետ առաջարկը՝ ևս մեկ մրցաշրջան մնալու «Ռեալում»։