«Վալենսիայի» հարձակվող Էդինսոն Կավանին հայտնել է, թե ո՞ր ակումբում է երազում խաղալ։
«Ես երազում եմ խաղալ «Բոմբոներա» մարզադաշտում «Բոկա Խունիորսի» մարզաշապիկով։ Հուսով եմ, որ կկարողանամ իրականացնել իմ երազանքը, սակայն պետք չէ մոռանալ, որ ես դեռ գործող պայմանագիր ունեմ «Վալենսիայի» հետ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։
36-ամյա Կավանիի գործող պայմանագիրը «Վալենսիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։