Պաշտոնական․ Լուիս Էնրիկեն գլխավորեց ՊՍԺ-ն

Իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն նշանակվել է ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ, հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

Իսպանացի մասնագետի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ փարիզցիները հայտարարել էին Քրիստոֆ Գալտյեի՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։

Էնրիկեի վերջին աշխատանքն Իսպանիայի հավաքականն էր, որը նա լքեց անցյալ տարվա դեկտեմբերին։