«Նապոլիի» պաշտպան Կիմ Մին Ջեն այսօր կանցնի բուժզննման առաջին հատվածը՝ «Բավարիա» տեղափոխվելու համար։
Ինչպես հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ բուժզննում չի անցկացվի Մյունխենում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա կորեացին համաձայնել է տեղափոխությանը և մինչև 2028 թվականը հնգամյա պայմանագրի կնքմանը։
Նախորդ մրցաշրջանում Կիմ Մին Ջեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։