Ինչպես տեղեկացնում է Sportball24.com-ը, 25-ամյա չեռնոգորացի եզրային պաշտպան Պերիշա Պեշուկիչը ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Երևանի «Ուրարտու»:
Անցած մրցաշրջանը Բելգրադի «Պարտիզանի» սանն անցկացրել է սերբական Պրեմիեր Լիգայի «Նովի Պազարում», որտեղ հիմնական կազմի ֆուտբոլիստ էր։ Պեշուկիչը երեք հանդիպում է անցկացրել նաև Չեռնոգորիայի երիտասարդական հավաքականի կազմում։
Հայաստանի չեմպիոնի նորեկի արժեքը transfermarkt-ով գնահատվում է 1 մլն եվրո: Նա կլինի Հայաստանի առաջնության ամենաթանկ խաղացողը transfermarkt-ի վարկածով։
Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ուրարտուն» պաշտոնապես պայմանագիր է կնքել երեք խաղացողների հետ՝ Դմիտրի Աբակումովի («Արարատ-Արմենիա»), Միքայել Միրզոյանի (ԲԿՄԱ) և Արտեմ Մաքսիմենկոյի («Ռոտոր»):