«Վալենսիայի» դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիի ծառայություններով հետաքրքրվում է «Բավարիան»

«Վալենսիայի» դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլիի ծառայություններով հետաքրքրվում է «Բավարիան», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստին ներառել է պոտենցիալ թիրախների ցանկում: Վրացի դարպասապահով հետաքրքրված են նաեւ անգլիական եւ իտալական ակումբները։

Մամարդաշվիլին անցյալ տարվա նոյեմբերին նոր պայմանագիր է կնքել «Վալենսիայի» հետ մինչև 2027 թվականի հունիսը։ Նրա հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո։

2022/23 մրցաշրջանում դարպասապահը «չղջիկների» կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցից 9-ում անառիկ է պահել դարպասը։