«Բարսելոնան» մոտ է «Ռեալ» Վալյադոլիդի աջ պաշտպանին ձեռք բերելուն

«Բարսելոնան» մոտ է «Ռեալ Վալյադոլիդի» աջ պաշտպան Իվան Ֆրեսնեդային ձեռք բերելուն, սակայն գործարքը կախված է նրանից, թե արդյոք կատալոնական ակումբը կարող է նախ նվազեցնել թիմի աշխատավարձը՝ իսպանացի խաղացողին բերելու համար, հայտնում է ESPN-ը:

«Բարսան» ցանկանում է 18-ամյա պաշտպանին առաջարկել 5 տարվա պայմանագիր և հույս ունի համաձայնության գալ «Վալյադոլիդի» հետ, որը նախորդ մրցաշրջանում իսպանական երկրորդ դիվիզիոն էր տեղափոխվել, հայտնում է աղբյուրը: Ֆրեսնեդայի հրաժարագինը կազմում է 20 միլիոն եվրո, սակայն կատալոնական ակումբը կարծում է, որ տրանսֆերը կարող է իրականացվել այդ գումարի մոտ կեսով:

Դորտմունդի «Բորուսիան» և Լոնդոնի «Արսենալը» նույնպես դիտարկում էին Ֆրեսնեդային «Վալյադոլիդի» հետ Լա Լիգայի բեկումնային մրցաշրջանից հետո հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Իսպանիայի առաջնության վերջին մրցաշրջանում Իվանը 22 հանդիպում է անցկացրել, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 15 միլիոն եվրո։