Յայա Տուրեն հայտնել է, որ ժամանակին խնդրել է «Սիթիի» ղեկավարությանը պայմանագիր կնքել Սադիո Մանեի հետ

«Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Յայա Տուրեն հայտնել է, որ խնդրել է «Սիթիի» ղեկավարությանը պայմանագիր կնքել Սադիո Մանեի հետ:

«Ես միշտ ցանկացել եմ խաղալ նրա հետ: Երբ ես «Սիթիում» էի, նա խաղում էր «Սաութհեմփթոնում»: Ես գնահատեցի նրա խաղը և խնդրեցի ղեկավարության որոշ մարդկանց պայմանագիր կնքել նրա հետ, բայց չստացվեց:

Կլոպը մտածեց գնել նրան, և տեսեք, թե ինչ արեց Մանեն «Լիվերպուլի» համար, նա հիանալի էր: Ինձ դուր է գալիս նա՝ որպես ֆուտբոլիստ։ Այն, թե ինչպես է նա անում ամեն ինչ, և այն աջակցությունը, որը նա ցուցաբերում է իր երկրի մարդկանց, անհավանական է:

Երբեմն ես խելագարվում եմ, երբ կարդում եմ նրա մասին լրատվամիջոցներում: Լրագրողները նրան հարցնում են. «Ինչո՞ւ չունես Ֆերարի և մեկ այլ ավտոմեքենա: Եվ նա պատասխանում է. «Ինձ դա պետք չէ, ես կնախընտրեի Ֆերարին սովորական ավտոմեքենայից»: Եվ հետո տեսնում ենք, թե ինչպես է նա բարեգործություն անում իր հայրենիքում։ Նա հիանալի օրինակ է»,- Տուրեն մեջբերում է BBC-ն: