Ժոան Լապորտա․ «Մենք կարող ենք յուրօրինակ կամուրջ դառնալ ՈւԵՖԱ-ի և Սուպերլիգայի միջև»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է «Բարսելոնայի» ապագան Եվրոպայի Սուպերլիգայում։ Նրա խոսքով՝ այս պահին ակումբը մտադիր չէ լքել մրցաշարը եւ մտադիր է «կամուրջ» դառնալ ՈւԵՖԱ-ի ու Սուպերլիգայի միջեւ։

Լավ է, որ «Բարսելոնան» այստեղ է, քանի որ մենք կարող ենք յուրօրինակ կամուրջ դառնալ ՈւԵՖԱ-ի և Սուպերլիգայի միջև»,- կատալոնական ակումբի նախագահի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 18-ին 12 թոփ-ակումբներ հայտարարեցին Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման մասին, որի մեջ մտնում էին «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Թոթենհեմը», «Չելսին», «Բարսելոնան», «Ռեալ» Մադրիդը, «Ատլետիկոն», «Ինտերը», «Միլանը» և «Յուվենտուսը»։ Այս լուրը բացասական արձագանք է առաջացրել ֆուտբոլի պաշտոնյաների ու երկրպագուների մոտ։ Ապրիլի 20-ին ակումբների մեծ մասը հայտարարեց նախագծից դուրս գալու մասին, որից հետո երեք մասնակից մնացին Սուպերլիգայում։