«Ֆիորենտինայի» գործադիր տնօրենը անդրադարձել է Սոֆյան Ամրաբատի ապագային

«Ֆիորենտինայի» գործադիր տնօրեն Ջո Բարոնեն խոսել է կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատի ապագայի մասին։

«Ամրաբատի համար պաշտոնական առաջարկներ չեն եղել, նա այս պահին մնում է մեր ակումբում»,- Բարոնեի խոսքերն է մեջբերում Goal-ը։

26-ամյա ֆուտբոլիստը «Ֆիորենտինայում» հանդես է գալիս 2020 թվականի ամառվանից, իսկ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: 2022/23 մրցաշրջանում Ամրաբատը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։