Բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն մոտ է «Ալ-Ահլի» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ «Լիվերպուլի» նախկին հարձակվողը բուժզննում է անցել սաուդյան ակումբում։ Հաջորդ քայլը կլինի «Ալ-Ահլիի» պաշտոնական հայտարարությունը ֆուտբոլիստի տեղափոխության մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆիրմինոն պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը։