«Վոլֆսբուրգի» կենտրոնական պաշտպան Միկի վան դե Վենը շարունակում է մնալ «Թոթենհեմի» տրանսֆերային նպատակներից մեկը: Անգլիական ակումբի ղեկավարությունը արդեն սկսել է բանակցությունները 22-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ։
Ինչպես հայտնում է լրագրող Ջոն Կրոսին՝ «Թոթենհեմը» պատրաստ է Վան դե Վենի գնման համար ծախսել 30 միլիոն ֆունտ (մոտ 35 միլիոն եվրո): Այս պահին ակումբները պետք է համաձայնեցնեն գործարքի վերջնական մանրամասները։
Բունդեսլիգայի վերջին մրցաշրջանում Միկի վան դե Վենը «Վոլֆսբուրգի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 30 միլիոն եվրո։