«Մանչեսթեր Յունայթեդը» և «Ինտերը» դեռ համաձայնության չեն եկել դարպասապահ Անդրե Օնանի տրանսֆերի գումարի հարցում, հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ իտալական գրանդը դարպասապահին գնահատում է 60 միլիոն եվրո, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է առաջարկել ընդամենը 40 միլիոն։
Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է, «Ինտերը» կարող է համաձայնվել զիջումների և պահանջվող արժեքը նվազեցնել մինչև 50 միլիոն եվրո։