«Լեսթերի» նոր գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է հարձակվող Ջեյմի Վարդիի ապագայի մասին:
«Նա անհավանական ֆուտբոլիստ է: Հուսով եմ, որ նա կարող է մնալ մեզ հետ: Սա ամենակարևորն է»,- Մարեսկուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հունիսին հաղորդվում էր, որ Վարդին մերժել է Սաուդյան Արաբիայի ակումբի առաջարկը։ 36-ամյա հարձակվողի պայմանագիրը «Լեսթերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։
2022/23 մրցաշրջանի վերջում «Լեսթերը» դուրս մնաց Պրեմիեր Լիգայից։