Իսպանիայում ոստիկանները կդադարեցնեն հանդիպումները ռասիստական ​​միջադեպերի դեպքում

Իսպանիայի իշխանությունները շարունակում են միջոցներ ձեռնարկել մարզադաշտերում ռասիզմը վերացնելու համար, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ Իսպանիայի ՆԳՆ-ն թույլ կտա ոստիկանությանը դադարեցնել հանդիպումները ռասիզմի դեպքում։

Իրավապահ մարմինների աշխատակիցները կկարողանան խնդրել մրցավարին ժամանակավորապես դադարեցնել հանդիպումը կամ ընդմիշտ ընդհատել այն։

Այսպիսով, Իսպանիայում ցանկանում են խուսափել Վալենսիայի «Մեստալյա» մարզադաշտում տիրող իրավիճակի կրկնությունից, երբ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ենթարկվել էր ռասայական վիրավորանքների։