«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ռոդրիգո Ռիկելմեին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Relevo-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը 15 միլիոն եվրոյի առաջարկ են պատրաստել։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը՝ 60 միլիոն եվրո ազատման կետով: Նշվում է, որ անձամբ ֆուտբոլիստը նախընտրում է մնալ «Ատլետիկոյում» կամ մշտական հիմունքներով տեղափոխվել այլ ակումբ՝ բացառելով այլ վարձակալության հնարավորությունը։
Անցած մրցաշրջանը Ռոդրիգո Ռիկելմեն անցկացրել է «Ժիրոնայում», որտեղ Լա Լիգայի 34 խաղում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 23-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։