«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կողմնորոշվել է թե հաջորդ մրցաշրջանում, որ դիրքում է հանդես գալու, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ Կունդեն կրկին պատրաստ է խաղալ աջ եզրային պաշտպանի դիրքում, եթե ակումբը չկարողանա այս տրանսֆերային պատուհանի ընթացքում եզրային պաշտպան ձեռք բերել։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 40 հանդիպումներից Կունդեն 21-ում խաղացել է աջ պաշտպանի դիրքում, մնացածում խաղալով պաշտպանության կենտրոնում։