Ժոան Լապորտան հաստատել է, որ Անսու Ֆաթին չի հեռանա «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հաստատել է, որ հարձակվող Անսու Ֆաթին կշարունակի հանդես գալ թիմում։

«Նա կշարունակի խաղալ այստեղ։ Նա պետք է վաստակի Չավիի վստահությունը։ Անսուն կկարողանա դա անել իր տաղանդով»,- ասել է Լապորտան Mundo Deportivo-ին:

20-ամյա Ֆաթին «Բարսելոնայի» թիմերում հանդես է գալիս 2012 թվականից։ Նրա գործող պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը Լա Լիգայում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 36 հանդիպման, դարձել 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։