Transfermarkt-ը կազմել է աշխարհի ամենաթանկ դարպասապահների վարկանիշային աղյուսակը

Transfermarkt-ը կազմել է աշխարհի ամենաթանկ դարպասապահների վարկանիշային աղյուսակը։ Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը կիսել են Ջանլուիջի Դոննարուման (ՊՍԺ), Տիբո Կուրտուան ​​(«Ռեալ» Մադրիդ), Մայք Մենյանը («Միլան») և Դիոգո Կոստան («Պորտու»)։ Նրանց տրանսֆերային արժեքը կազմել է 45 միլիոն եվրո։ Արժեքով 2-րդ տեղում են Աարոն Ռեմսդեյլը («Արսենալ») և Էդերսոնը «(Մանչեսթեր Սիթի»): Նրանք գնահատվում են 40 միլիոն եվրո։

Գրեգոր Կոբելը («Բորուսիա» Դորտմունդ), Անդրե Օնանան («Ինտեր»), Յան Օբլակը («Ատլետիկո») և Ալիսոնը («Լիվերպուլ») պորտալը գնահատում է 35 միլիոն եվրո։