«Բետիսը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Նիկո Գոնսալեսով։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, 21-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելն առաջարկել է «Բետիսի» նոր մարզական տնօրեն Ռամոն Պլանեսը, ով նախկինում աշխատել է «Բարսելոնայում»: Հաղորդվում է, որ Գոնսալեսը ներառված չէ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի հաջորդ մրցաշրջանի ծրագրերում, քանի որ Իլկայ Գյունդողանի ակումբ տեղափոխությամբ երիտասարդ խաղացողն իրեն դրսևորելու քիչ հնարավորություններ կունենա։
2022/23 մրցաշրջանում Նիկո Գոնսալեսը վարձավճարով հանդես է եկել «Վալենսիայում», որի կազմում Լա Լիգայում անցկացրել է 26 հանդիպում։