Ջուդ Բելինգհեմ․ «Ես իսկապես ցանկանում եմ վերադառնալ շարք և սկսել խաղալ «Ռեալում»»

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ջուդ Բելինգհեմը խոստովանել է, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ ապաքինվել, որպեսզի սկսի մարզումները թիմի հետ։

«Ես իսկապես ցանկանում եմ վերադառնալ շարք և սկսել խաղալ «Ռեալում»: Շնորհանդեսն ինձ համար առանձնահատուկ օր էր, բայց հիմա ես պետք է վերականգնվեմ՝ թիմում խաղալու համար: Թիմային ճնշում։ Ես դա զգացի իմ կարիերայի ամեն քայլափոխի, դա ինձ դարձրեց այնպիսին, ինչպիսին կամ: Պարզապես պետք է ուղիներ փնտրել՝ այն հաղթահարելու համար»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

20-ամյա Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 103 միլիոն եվրոյի դիմաց՝ պայմանագիր կնքելով մինչև 2029 թվականի ամառը։ Առայժմ սա ամառվա ամենաթանկ տրանսֆերն է։