«Միլանը» «Չելսիին» 14 միլիոն եվրո է առաջարկել՝ Քրիստիան Պուլիշիչին ձեռք բերելու համար

«Միլանը» բանավոր առաջարկել է «Չելսիին» 14 միլիոն եվրո՝ կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչին ձեռք բերելու համար, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմի ղեկավարությունը կարծում է, որ ամերիկացին ավելին արժե և պատրաստ է նրան բաց թողնել 20 միլիոն եվրոյի դիմաց։ Ինքը՝ Պուլիշիչը, արդեն համաձայնության է եկել «ռոսոներիների» հետ անձնական պայմանագրի շուրջ։

24-ամյա ֆուտբոլիստը «Չելսիում» հանդես է գալիս 2019 թվականի հունվարից: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:

Անցած մրցաշրջանում Պուլիշիչը առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: