«Լիվերպուլի» նորեկ Դոմինիկ Սոբոսլայը պատմել է, թե ինչու է որոշել անգլիական թիմում վերցնել 8 համարը։
«Ջերարդի պատճառով ես կկրեմ 8-րդ խաղային համարը։ Դա նման կլինի նրա դաջվածքին։ Ես մանկուց Ջերարդի մեծ երկրպագու եմ եղել»,- ասել է Սոբոսլայը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Սոբոսլայը հանդես էր գալիս «Լայպցիգում» 2021 թվականի ձմռանից՝ անցկացնելով 91 հանդիպում, դառնալով 20 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։