«Լիոնի» հարձակվող Բրեդլի Բարկոլան կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

«Մանչեսթեր Սիթին» և «Պարի Սեն Ժերմենը» պատրաստվում են պայքարել «Լիոնի» հարձակվող Բրեդլի Բարկոլի համար, հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա հարձակվողի համար պայքարում ֆավորիտ է համարվում փարիզյան ակումբը։ Նշվում է, որ ֆուտբոլիստի համար բանակցությունները կարող են սկսվել առաջիկա օրերին։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո։