Մարոկկացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Ֆրանսիայում

Մարոկկացի կիսապաշտպան Ամին Արիտը պայմանագիր է կնքել «Մարսելի» հետ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։

Վերջին երկու մրցաշրջաններում 26-ամյա կիսապաշտպանը «Շալկեից» վարձավճարով հանդես էր գալիս «Մարսելում»:

«Մարսելի» կազմում Արիտան անցկացրել է 50 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: