Պաշտպան Սիմոն Կյաերը կարող է երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ, հայտնում է Milan News-ը։
Աղբյուրի համաձայն՝ միլանյան ակումբը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել 34-ամյա ֆուտբոլիստին։ Նշվում է, որ թիմը հույսը դնում է նրա վրա և տեսնում է նրան որպես պաշտպանության գծի առաջատար։
Հարկ է նշել, որ ավելի վաղ Կյաերը ցանկություն էր հայտնել կարիերան ավարտել «Միլանում»։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «ռոսոներիների» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։