«Մանչեսթեր Յունայթեդը» այլընտրանքային տարբերակներ է դիտարկում դարպասապահի դիրքն ուժեղացնելու համար, հայտնում է Daily Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը տրանսֆերային շուկայում ավելի էժան տարբերակներ է ուսումնասիրում։ Այս առումով մանկունիանցիները հետաքրքրված են Ջասթին Բեյլոյով («Ֆեյենորդ») և Կևին Տրապով (Ֆրանկֆուրտ «Այնտրախտ»):
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մանկունիանցիների գլխավոր նպատակը «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան է, ում համար իտալական ակումբը ցանկանում է վաստակել 50-55 միլիոն եվրո։