Էդուարդ Սպերցյանը ժամանել է մարզաբազա՝ պատրաստվելու թիմի հետ նոր մրցաշրջանին

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ժամանել է թիմի մարզաբազա, հայտնում է RB Sport-ը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել հայ ֆուտբոլիստի նկատմամբ արտասահմանյան ակումբների հետաքրքրության մասին։ Սակայն, ըստ աղբյուրի, չնայած եվրոպական թիմերի հետաքրքրությանը՝ Սպերցյանը չի ծրագրում հեռանալ «Կրասնոդարից»։ Նա կսկսի մարզվել թիմի հետ նոր մրցաշրջանի համար:

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նախորդ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում կրասնոդարյան թիմի կազմում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

2022/23 մրցաշրջանի ավարտին «Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։