Ա Սերիա-ի ակումբը կարող է վարձակալել Մեյսոն Գրինվուդին

«Ռոման» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդով, հայտնում է The Sun-ը:

«Հռոմեացիների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կապվել է 21-ամյա անգլիացու հոր հետ՝ քննարկելու հնարավոր տեղափոխությունը, հայտնում է աղբյուրը: «Ռոման» կարող է վարձակալել Գրինվուդին:

Վերջին անգամ Գրինվուդը դաշտ է դուրս եկել 2022 թվականի սկզբիn: Հունվարին նա կալանավորվել է բռնաբարության և իր ընկերուհու նկատմամբ բռնության մեղադրանքով: 2023 թվականի փետրվարի 2-ին հայտնի դարձավ, որ Մանչեսթերի ոստիկանությունը փակել է գործը, սակայն նա չի վերադարձել «Մանչեսթեր Յունայթեդ», քանի որ ակումբը ներքին հետաքննություն է անցկացրել իրավիճակի վերաբերյալ։

Հարձակվողի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: