Պաշտոնական․ «Ուրարտուն» պայմանագիր է կնքել 25-ամյա ռուս հարձակվողի հետ

Երևանի «Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել ռուս հարձակվող Արտյոմ Մաքսիմենկոյի հետ։

Մաքսիմենկոն հանդես է եկել ռուսական «Նիժնի Նովգորոդ», «Վելես», «Բալթիկա», և այլ ակումբներում, ինչպես նաև 2 մրցաշրջան անցկացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ուրալի» կազմում։

25-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտու» է տեղափոխվել «Ռոտոր Վոլգոգրադ» թիմից, որի կազմում վերջին մրցաշրջանում դարձել է 13 գոլի հեղինակ։