«Էսպանյոլի» ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Սևիլիայի» հետ

«Էսպանյոլի» պաշտպան Ադրիա Պեդրոսան պայմանագիր է կնքել «Սևիլիայի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

25-ամյա իսպանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։ Ֆուտբոլիստը «Սևիլիա» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:

Պեդրոսան «Էսպանյոլի» սան է։ Նախորդ մրցաշրջանում պաշտպանը կատալոնացիների կազմում անցկացրել է 7 հանդիպում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։