Լոնդոնի «Չելսին» նորեկ ունի

«Չելսին» պայմանագիր է կնքել «Նորվիչի» երիտասարդ խաղացող Ալեքս Մատոսի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Գործարքի մանրամասները չեն նշվում։

18-ամյա ֆուտբոլիստը, ով կարող է խաղալ կիսապաշտպանությունում և հարձակման գծում, կարիերան սկսել է «Լուտոնում», իսկ 2016 թվականին նա հայտնվել է «Նորվիչի» համակարգում։

Նախորդ մրցաշրջանում Մատոսը «Նորվիչի» երիտասարդական թիմի կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։