30-ամյա բրազիլացի երկրպագուն հայտնել է, որ իր ողջ ունեցվածքը կտակել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին։
«Ինձ դուր է գալիս Նեյմարը, ես շատ առումներով նույնանում եմ նրա հետ: Ես նաև շատ ընտանեկան կողմնորոշված եմ, և նրա հարաբերությունները հոր հետ շատ առումներով ինձ հիշեցնում են մահացած հորս հետ հարաբերությունները:
Առողջությունս այնքան էլ լավ չէ, դրա համար էլ հասկացա, որ ոչ ոքի չունեմ, որին թողնեմ իմ ունեցվածքը։ Ես չեմ ուզում, որ կառավարությունն ու հարազատները չհամակերպվեն իմ իրերը վերցնելու հետ: Ես գիտեմ, որ նա առաջին հերթին ագահ չէ, ինչն այս օրերին բավականին հազվադեպ է»,- երկրպագուի խոսքերը մեջբերում է Metropoles-ը։