«Այնթրախտի» կիսապաշտպան Յեսպեր Լինստրյոմը կարող է փոխել ակումբային գրանցումը

Ֆրանկֆուրտի «Այնթրախտի» կիսապաշտպան Յեսպեր Լինդստրյոմը կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է Fussball.News-ը, 23-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Միլանը», «Լայպցիգը» և «Նյուքասլը»: Անգլիական և իտալական ակումբները մոտ ապագայում կարող են տրանսֆերային պաշտոնական առաջարկներ պատրաստել։ Գերմանական ակումբը ֆուտբոլիստին գնահատում է 30-40 միլիոն եվրո։

2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանն «Այնթրախտի» կազմում անցկացրել է 38 հանդիպում, դարձել 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո: